National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.12.2021
Լրացումներ եւ փոփոխություն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում
1 / 1

Կառավարության հեղինակած ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ըներցմամբ քննարկվել է  դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ օրենքում առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են Երեւանի քաղաքապետարանին վերապահված որոշակի իրավասություններ:

Օրենսդրական փաթեթով սահմանվում են Երեւանում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց պատկանող օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամռան եւ ձմռան ամիսներին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները: Ամրագրվում է նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը:

Օրենսդրական կարգավորումներով սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առեւտուր եւ հանրային սննդի ծառայություն իրականացնելն առաջացնում է խախտումը վերացնելու հանձնարարականի տեղեկացում, ինչպես նաեւ տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Առաջարկվում է կարգավորել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցները՝ տեղական տուրքերի գանձման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ առեւտրի եւ սպասարկման ոլորտում բնակիչների եւ սպառողների իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am